National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
27.03.2023
Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
1 / 8

Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի ՀՀ տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների եւ ծառայությունների բարձր որակի ապահովման համար. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների վարչության պետ Ժաննա Զաքարյանը` մարտի 27-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Նշվել է, որ օրինագծերի ընդունման նպատակն է հավատարմագրված Համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ) կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովումը, ԵԱՏՄ եւ միջազգային հավատարմագրման պահանջների ինտեգրումը, ՀՀ հավատարմագրման ազգային մարմնի կողմից իրականացրած աշխատանքների ճանաչում եվրոպական ու միջազգային հավատարմագրման մարմինների կողմից` երկկողմ եւ բազմակողմ ճանաչման համաձայնագրեր կնքելու միջոցով:

Առաջին օրինագծով Հավատարմագրման կոմիտեին վերապահվել է վերահավատարմագրման մասին որոշման կայացման իրավունք, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա ՀԳՄ-ների համար, քանի որ կնպաստի ժամանակի եւ ֆինանսական միջոցների կրճատմանը:

Օրենսդրական փաթեթով նաեւ առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն` երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության եւ Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը եւ նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները: Այս դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am